Կեղծ լֆիկը հերթի տակ տանում են


00:05 , 19 ապրիլ, 2012

Այն Բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց ընտրել ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանին, վերջինիս հեղինակությունն այնքան է բարձրացել, որ բոլորն էլ ուզում են նրանից ունենալ: Դե Սամվել Ալեքսանյանն էլ ճարպիկ գործարար է՝ մասնագիտացված հայտնի բրենդները կեղծելու վրա, անմիջապես ուղեղն աշխատեցրեց ու նոր արտադրամաս բացեց: Հիմա այնտեղ նստած գիշեր–ցերեկ «Լֆիկ» են փակում: Ականատեսների վկայությամբ «Երևան Սիթի» սուպերմարկետներում հերթի տակ լավ էլ վաճառվում է: Դե էդ խեղճ ժողովուրդը Լֆիկի մոտից էնքան կեղծ ապրանք է գնել, որ հիմա կեղծն ու իրականը չի տարբերում իրարից: