«Դու ո՞ւմ շունն ես, որ նստես իմ նստած մեքենան». Լիսկան՝ մարզպետի ԺՊ-ին


14:31 , 26 հունիս, 2013

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պաշտոնանկությունից հետո պարզվում է՝ «վիրավոր գազանի» պես է իրեն պահում եւ տեղի-անտեղի հարձակվում մարդկանց վրա: Մեզ նոր պատմություն է հայտնի դարձել Լիսկայի կատարմամբ:

Երբ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար  նշանակված իր տեղակալ եւ կամակատար Արա Դոլունցը ցանկացել է օգտվել մարզպետին սպասարկող ծառայողական մեքենայից, Լիսկան վրա է տվել, թե «Դու ո՞ւմ շունն ես, որ նստես իմ նստած մեքենան»: Դոլունցի կինը իմանալով այս միջադեպի մասին հատուկ շրջանակներում ի պատասխան Խաչատրյանի, բարձրաձայնել է, թե «Լիսկան ուր էր, որ իմ Արան պաշտոն էր զբաղեցնում»: