Իհարկե, մազերի արագ աճելը կախված է օրգանիզմի անհատական հնարավորություններից, սակայն մի քանի «խորամանկություններ» կօգնեն արագացնել դրանց աճը:
1.Մազերը լվանալու ջրի մեջ լցրեք եղինջի հյութ, արգանակ կամ թուրմ՝ 0,5 բաժակ 1 լիտր ջրին:
2.Ամիսը մեկ լվացեք մազերը եռացրած ջրով եւ ձվի դեղնուցով՝ առանց շամպունի:
3. Նախընտրելի է մազերը լվանալ առավոտյան կամ ցերեկը, բայց ոչ երեկոյան:
4.Ճիշտ սնվեք: Մազերի արագ աճին նպաստում է նաեւ ճիշտ սնունդը: Հաճախ օգտագործեք միրգ, բանջարեղեն, ձկնեղեն: