Սիրուշոն “Ազգային մրցանակաբաշխության” մասին


19:03 , 18 ապրիլ, 2012

Հայ փոփի արքայադուստրը այսօր իր ֆեյսբուքյան էջում տարածել է հաղորդագրություն, ըստ որի նա բողոքում է ՎԱՏ կազմակերպված մրցանակաբաշխությունից:

“Շատ ուրախ եմ և շոյված, որ լավ ընդունվեց մրցանակաբաշխության իմ ելույթը, սակայն ափսոս որ իրականում մտահղացումներիս մեծ մասը հնարավոր չեղավ իրականցնել: Հույս ունեմ որ մոտակա տարիներին եթե անգամ չմասնակցեմ կդիմեմ ավելի կազմակերպված մրցանակաբաշխության, որտեղ արտիստը ստիպված չի լինի համերգից ընդհամենը մի քանի րոպե առաջ անակնկալներով լի “փորձ” ունենալ և եթերում էլ դիտել մանրակրկիտ պատրաստված համարի խեղաթյուրված տարբերակը` “շնորհիվ” անկազմակերպ նկարահանման: Ամեն դեպքում ուրախ եմ որ այդ “մշուշի” միջից կարողացել եք տեսնել արված աշխատանքը…”