Պարտադիր պետք է հասարակությունը բողոքի ալի՞ք բարձրացնի, որ նոր դադարեցնեք անօրինությունները


12:14 , 25 հունիս, 2013

Հիմա էլ հերթը հասավ Դավիթաշենին: Ավերում են Դավիթաշենի 4 թաղամասի 46 շենքի դիմացի այգին: Արդեն 5 ծառեր են կտրվել:  
Ես մի բան չեմ կարողանում հասկանալ, ո՞նց կարող է քաղաքապետարանը նման անօրինություններ թույլ տալ, մի՞թե ինչ-որ մեկի բիզնեսի «երեսից» պետք ա տուժի առանց այդ էլ արդեն բնություն չունեցող Երևանը:
Բնապահպանության նախարարությունն էլ ինչպես միշտ ուղտի ականջում քնած ա...
Ի՞նչ, պարտադիր պիտի հասարակությունը նորից բողոքի ալի՞ք բարձրացնի, որ նոր դադարեցնե՞ք:
Էս էլ տեսանյութ.