Կհիշեցնե՞ք. մեր բազմազանազան իրավապաշտպաններից ո՞վ է երբևէ անդրադարձել ջավախահայության խնդիրներին


12:09 , 27 հունվար, 2012

Արդեն պատրաստվում էի քնել, մին էլ խելքիս եսիմ ինչ փչեց, որոշեցի հիշել, թե մեր բազմաթիվ իրավապաշտպաններից ով է երբևէ ելույթ ունեցել Javakhkի հայերի իրավունքների պաշտպանության հարցով։ Ասենք՝ ո՞վ է մեր իրավապաշտպաններից երբևէ հետաքրքրվել քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի բանտում պահվելու պայմաններով։ Դե չքնել-չքնել է. փորձեցի հիշել մեր իրավապաշտպանների բողոքները ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի առևանգման ու սպանության կապակցությամբ։ Չհիշեցի։ Երևի հոգնած եմ, դրանից է։ Կհիշեցնե՞ք. մեր բազմազանազան իրավապաշտպաններից ո՞վ է երբևէ անդրադարձել ջավախահայության խնդիրներին կամ Մանվել Սարիբեկյանի սպանությանը։