Կենտրոնական Աֆրիկայում ոսկու հանքավայրում 37 հանքափոր է զոհվել


10:47 , 25 հունիս, 2013

i (2)Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում փլուզման հետևանքով 37 ոսկի որոնող է զոհվել:

Փլուզումը կատարվել է հունիսի 23-ին: Նախնական տվյալներով, ողբերգության պատճառը տևական տեղումներ են եղել: Չի բացառվում, որ զոհերի թիվն աճի, քանի որ տուժածներից մեծ մասի վիճակը ծանր է: