08:49 , 24 հունիս, 2019
Բաղադրիչներ
- սև սուրճ - 150 մլ
- սերուցք՝ 30-35% յուղայնությամբ - 20 մլ
- շաքարավազ - 2 թ/գ
- ռոմ - 20 մլ
- պաղպաղակ վանիլային - 100 գ
Պատրաստման եղանակը
Շաքարավազը խառնում ենք սառած սուրճի հետ:
Ավելացնում ենք ռոմը:
Մատուցելուց առաջ սուրճով ռոմը լցնում ենք գավաթների մեջ և վրան պաղպաղակ լցնում:
Դե իսկ վերջում սերուցքը հարում ենք և գեղեցիկ ձևավորում պունշը:
Ահա և վերջ:
Այսպիսով՝ կարող եք պունշը մրգային կամ շոկոլադային պաղպաղակով պատրաստել, ինչը նույնպես շատ համեղ կլինի։