Չի բացառվում, որ Հիլլարի Քլինթոնն առաջադրվի ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում


17:54 , 24 հունիս, 2013

Հիլարի Քլինթոնը չի բացառել, անգամ որոշ շրջանակներում խոսվում է, որ հաստատել է ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում կրկին առաջադրվելու մասին: Քլինթոնը 2008-ին ևս առաջադրվել էր Դեմոկրատական կուսակցությունից, սակայն պրայմերիզում իր տեղը զիջեց Օբամային: Փաստորեն Ջեբ Բուշից հետո սա ևս մեկ հավանական թեկնածուի մտադրություն է: Նախկին առաջին տիկինն ու պետքարտուղարը կարծում է, որ առաջին սևամորթ նախագահից հետո կարող է ևս մեկ ռեկորդ սահմանել` դառնալով ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահը: