«Սևազգեստ մարդիկ - 4» ֆիլմը շատ ցածր վարկանիշ է ստացել կինոքննադատների կողմից


05:07 , 14 հունիս, 2019

Արևմտյան կինոքննադատների կարծիքով «Սևազգեստ մարդիկ-4. ինթերնեշնլ» ֆիլմը չափազանց անհաջող է ստացվել: Հունիսի 12-ին կինովարձույթում հայտնված ֆիլմը 32% առավելագույն վարկանիշ է ստացել:

Նոր «Սևազգեստ մարդիկ-4. ինթերնեշնլ» ֆիլմի վերաբերյալ արտասահմանյան քննադատները մի շարք բացասական կարծիքներ են արտահայտել: Նրանց կարծիքով՝ ֆիլմի հեղինակները ճակատագրական սխալներ են թույլ տվել՝ շեշտը դնելով ֆիլմերի քանակի և ոչ թե դրանց որակի վրա: Նրանք բնօրինակին հղումները նյարդայնացնող են համարում, իսկ սյուժեն՝ անհետաքրքիր: Քննադատների կարծիքով՝ ֆիլմում ներկայացվող պատմությունը ձանձրալի է և չի կարող հետաքրքրել հանդիսատեսին: Փիթեր Բրեդշոուն՝ հեղինակավոր «The Guardian պարբերականից, իր արձագանքում գրել է, որ այդ ֆիլմի ստեղծողների առջև պետք է չեզոքացուցիչ թափահարել, որպեսզի նրանք մոռանան այս ֆիլմի մասին: