Արթուր Աղաբեկյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից


17:49 , 10 հունիս, 2019

Սիրելի հայրենակցներ,

Դեռևս ամիսներ առաջ Արցախի Հանրապետության նախագահին էի ներկայացրել ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատմանս դիմումը: Դիմումի ընդունման ընթացքը հետաձգվեց նախագահ Սահակյանի հետ տեղի ունեցած զրույցից հետո` կապված մի շարք ներքաղաքական և անվտանգային հարցերի մասով իմ մասնակցության և դերակատարության հանգամանքով:

Վստահ եմ` արել եմ առավելագույնը և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԱՀ նախագահին, իմ գործընկերներին` համատեղ աշխատանքի համար:

Շարունակելու եմ անտարբեր չմնալ Արցախի և նրա շուրջ կատարվող գործընթացներին: