Իշխանությունները պետք է գիտակցեն ու նշանակեն նոր ընտրություններ, որքան էլ մեր հզոր հարևանը դեմ լինի


11:42 , 23 հունիս, 2013

Բիսմարկի կարծիքը երկիմաստ է հնչում: Բայց ճշմարտություն է, որ պետականության բազմադարյա բացակայության պատճառով Հայերը ձեռք են բերել որոշակի բարդույթներ, սակայն այդ թերարժեքության բարդույթները շատ արագ կանհետանան, եթե ժողովուրդը հավատա իր պետությանը: Տարածաշրջանում տիրող ներկայիս քաղաքական իրավիճակը, գերտերությունների շահերն ու ձգտումները, ինչպես նաև Հայաստանի կառավարության թույլ հեղինակությունը` որպես դեմոկրատական երկիր, գրեթե հուսալու տեղ չեն թողնում... Բայց եթե կա հույսի մի չնչին իսկ նշույլ, ապա դա կապված է մի օրինական պետության շուտափույթ ստեղծման հետ... Իշխանությունները պետք է գիտակցեն... նշանակեն նոր ընտրություններ, որքան էլ մեր հզոր հարևանը դեմ լինի, և հենց իշխանությունները պետք է նպաստեն, որ ազնիվ ու նվիրյալ մարդիկ գան իշխանության... Այլ ելք չկա...