Մոսկվայի իտալական ռեստորաններից մեկում պայթյունից նաեւ հայեր են տուժել. ՎԻԴԵՈ


17:33 , 22 հունիս, 2013

Երեկ Մոսկվայի իտալական ռեստորաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվածների թվում եղել են նաեւ ազգությամբ հայեր:

Ոչ պաշտոնական տվյալներով, տուժածների թվում են 3-ամյա Նիկա, 39-ամյա Վիկտորիա եւ 52-ամյա Սվետլանա Աղաջանովաները, 14-ամյա Ֆելիքս Մկրտչյանը եւ Ռոմա Մարկոսյանը, ինչպես նաեւ ռեստորանի աշխատակցուհի՝ 36-ամյա Սիրանուշ Եղոյանը:

Ընդհանուր առմամբ, մահացել էր երկու, վիրավորվել՝ 37 մարդ: Պայթյունը տեղի էր ունեցել գազի արտահոսքի հետեւանքով: