Հայաստանի եւ Չինաստանի միջեւ վիզային ռեժիմը կվերացվի. Mediamax.am


13:50 , 23 մայիս, 2019

Mediamax.am-ը գրում է.

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում է կայացվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին։

Համաձայնագրով նախատեսվում է, որ յուրաքանչյուր կողմի պետության վավեր անձնագրեր կրող քաղաքացիները մյուս կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու ամսաթվից՝ մինչեւ 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ