Ռիհանան կդիմի մասնագետներին՝ Քրիս Բրաունի հանդեպ ունեցած սիրուց ազատվելու համար (լուսանկարներ)


14:40 , 21 հունիս, 2013

Բարբադոսի հայտնի երգչուհի Ռիհանան չի կարողանում ազատվել իր նախկին ընկեր Քրիս Բրաունի հանդեպ ունեցած սիրուց:

Երգչուհին ցանկանում է դիմել մասնագետներին, որպեսզի ազատվի կախվածությունից, քանի որ ըստ նրա, իր սերը Քրիսի հանդեպ արդեն նման է հիվանդության: Ռիհանայի մտերիմները հայտարարել են, որ նա մտադիր է մասնակցել «Սիրո և սեքսուալ կախվածությունից կանանց բուժման ծրագրին»: Բուժում ստանալու համար Ռիհանան նույնիսկ պատրաստ է որոշակի փոփոխություններ անել իր շրջագայության ժամանակացույցում: