Կրծքով կերակրելու դրական կողմերը մոր համար


13:21 , 21 հունիս, 2013

Կրծքով կերակրումը օգտակար է ինչպես ձեր երեխայի, այնպես էլ ձեզ համար։ Եթե ձեր երեխան գիշեր-ցերեկ կերակրվում է միմիայն կրծքի կաթով և այլ ուտելիքներ կամ կաթնախառնուրդներ չի ստանում, ապա դուք հղիանալու ավելի քիչ հավանականություն ունեք, քան կրծքով չկերակրող կամ մասնակի կերակրող մայրերը: Դրա պատճառն այն է, որ անընդհատ կրծքով կերակրող կանանց մոտ օվուլյուցիա ձվաբջջի արտազատում հազվադեպ է տեղի ունենում։ Սակայն կրծքով կերակրումը ամբողջությամբ չի երաշխավորում հղիանալուց։ Հետևապես եթե դուք ցանկանում եք պլանավորել ձեր երեխաների ծնվելու ժամկետները, ապա պետք է դիմեք հղիությունից պաշտպանվելու այլ ձևերի։ Կրծքով կերակրումը մորը պաշտպանում է առանձին առողջապահական հիմնահարցերից։ Հետազոտություները ցույց են տվել, որ կրծքով կերակրող կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի քաղցկեղով։ Կրծքով կերակրումը կանանց պաշտպանում է նաև ձվարանների քաղցկեղից և միզուկների վարակներից։ Սակայն բարձրագույն բավարարվածությունը այն զգացումն է, որ ծնունդ է առնում երեխայի գլուխը ձեր կրծքին զգալուց և տեսնելով, թե ձեր կաթն ինչպես է ջերմացնում նրան: Այս մոտիկությունը մի առանձնահատուկ նվեր է, որ տրվում է կրծքով կերակրվող երեխայից ձեզ։