15:10 , 9 մայիս, 2019
Artsakhpress.am-ը գրում է.
Ինձ համար այնքան էլ հասկանալի չէ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ իմ մասին արված հայտարարությունը, թե իբր առանց տեղեկացնելու ես հեռացել եմ պատերազմի դաշտից: Նման բան լինել չէր կարող, այն իրականությանը չի համապատասխանում, ավելին՝ խեղաթյուրում է պատմությունը:
Այս մասին
այսօր «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում
ասել է
մայիսյան եռատոնի կապակցությամբ Ստեփանակերտում գտնվող Շուշիի ազատագրման ռազմագործողության հրամանատար, «Արցախի հերոս», գեներալ մայոր
լեգենդար Կոմանդոսը:
Անդրադառնալով Շուշիի ազատագրմանը՝ Արկադի-Տեր Թադևոսյանը նշել է, որ ուժերը միավորված էին և արվեց այն, ինչ պահանջում էր ռազմական գիտությունը, սակայն ամենակարևորը բարոյական ոգին էր, որը պետք էր այդ պահին: