Արդեն տեւական ժամանակ մամուլը գրում է «Հենարան» լրատվական կայքի լրագրող Լուսինե Ղազարյանի եւ ՀՀ ՊՆ N զորամասի սպա Արկադի Մկրտչյանի միջեւ ծագած ընդհարման մասին:
Իսկ այսօր կարդացի, որ ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնում հարուցված գործը կարճվել է, իբր թե հանցակազմի բացակայության պատճառով:
Հետեւելով իրադարձություններին, որոնց անդրադարձել է մամուլը, միայն մեկ բան կասեմ, որ ՀՀ ՊՆ նախարարը այս ամենին պետք է հետեւի անձնապես, որովհետեւ, եթե վերոհիշյալ սպան Եղվարդի իր թաղամասում հպարտորեն «գլուխ» է գովում (եթե իհարկե այդ գլուխն առկա է տվյալ անձնավորության ուսերին), թե. «Տեսաք, որ ոչ մի բան էլ ինձ չկարացան անեն, ես իմ ձևով հարցը լուծեցի, էդպես էլ պետք է լիներ», ապա ես ինքս չեմ զարմանա, որ օրերից մեկ օր կլսենք, որ «սպան» նույն N զորամասում անփութորեն վնասել է զինվորներից մեկին, իսկ հետո գործը փակելով էլի գլուխ կգովա:
Ինչ եմ ուզում ասել, որ նմանները սպա կոչվելու իրավունք չունեն, եթե ձեռք են բարձրացնում 9 տարեկան երեխայի վրա, դեռ ավելին` հորդորում իրենից դուրս եկածին, չէ՛, իր կնոջից դուրս եկած երեխային, թե` «Քարը վերցրու ու գլխին տուր», չենք զարմանա, որ օրը գա, բարին` հետը, եւ նույն սպա կոչվածը իր թափթփուկին բանակ ուղարկի, դաստիարակելու է այսպես. «Երբ քեզ նեղացնեն, ավտոմատովդ կկրակես, ես, մեկ է, տեր եմ»:
Ինչ վերաբերում է նրան, որ դեպքին հաջորդող օրերին սպայի տիկինը՝ Մարիամը, մի քանի անգամ զանգահարել է Լուսինե Ղազարյանին եւ հորդորել իրեն հանգիստ պահել, քանի որ աշխատանքը կկորցնի, ավելին` խոսք բացել նաեւ 9-ամյա երեխայի մասին, քանի որ իրենք էլ պարապ նստած չեն, ապա սա նշանակում է, որ հանցակազմը իրականում կա.....
(Փաստերը իրականում առկա են, այնպես որ, կոչ եմ անում փակած գործը վերանայել եւ պատժել մեղավորին)...
Կից նյութը`այստեղ