Մոտ 200 հազար դոլարանոց բիոզուգարանների ծրագիրը վարչապետը անհաջող փորձ է համարել՝ նշելով, որ դրանք կարող էին դառնալ բիզնես ու շահագործողի ծախսերը փակել:
Ինչպես «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է Ճամփորդական գործակալների հայկական միության փոխնախագահ Թանաշյանը, ծախսերը հաշվարկել են ու հասկացել՝ մոտ 15 տարում զուգարանների ամբողջ գումարը կփակվեր, ու կսկսեին եկամուտ ստանալ:
Կարելի է մտածել, թե հա հեչ... ի՞նչ ա եղել որ: Եղածը 200,000 դոլլար չի՞: Երկու հատ ավտոյի գին ա էլի: Մեր հասարակությունում էլ (որտեղ շաբաթը մեկ արձան է կոտրվում, փողոցները աղբի մեջ կորած են, ծառեր են կտրվում և այլն) դրանք 15 տարի հաստատ կդիմանան (դա այն դեպքում, երբ նույնիսկ առաջին փորձարկման ժամանակ չեն աշխատել), ու հերիք չի` ծախսած փողը հետ կգա, մի հատ էլ շահույթ կստանանք: Ես ուղղակի զարմանում եմ, թե ում են ուզում դեբիլի տեղ դնել: