Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ


23:55 , 19 հունիս, 2013

Հանրապետության տարածքում` հունիսի 20-21-ին շրջանների զգալի մասում, 22-ին Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 23-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 20-21-ին էապես չի փոխվի, 22-24-ին կբարձրանա 5-6 աստիճանով:

Մայրաքաղաքում հունիսի 20-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: