Բամբասանքը բանսարկությու՞ն է, թե՞ պարզապես պարապ մարդկանց զրույց, ե՞րբ է զրույցը վերածվում բամբասանքի, և հնարարավո՞ր է մեկն առանց մյուսի (Video)


11:53 , 19 հունիս, 2013

Բոլորիս հարևանների շարքում էլ կա մեկը, ով շենքի «ղեկն» իր ձեռքում է պահում: Ով երբ գնաց տանից, երբ վերադարձավ, ով ում հետ էր, ու ինչ էին խոսում: Այս ամբողջ տեղեկատվությունը նրա սեփականությունն է ու հաճույքով կիսվում է բոլորի հետ: Ինչպե՞ս բնորոշենք այս երևույթը` բամբասա՞նք, բանսարկությու՞ն, թե՞ պարզապես պարապ մարդկանց զրույց կամ հետաքրքրասիրություն:
Այսօր «Ազատ գոտում» կփորձենք պարզել` ե՞րբ է զրույցը վերածվում բամբասանքի, և հնարավո՞ր է արդյոք մեկն առանց մյուսի: Ովքե՞ր են մերօրյա «բամբասչիները»: