Պարոն վարչապետ, ազատեք բոլոր այն ղեկավարներին, որոնք Ձեր աչքերի համար բեմադրել էին այսօրվա մթնոլորտը


23:55 , 9 ապրիլ, 2019

Պարոն վարչապետ, չարիքը Ձեզ պատվի չառնող մաքսային ծառայողը չէ։ Չարիքն այն պաշտոնյան է, ով Ձեր գալու կապակցությամբ հրահանգել էր փակել Նորագավիթի տերմինալի թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված մուտքը, որ մարդիկ չգան, «իդեալական աշխատող մաքսայինի» աշխատանքը չխանգարեն։ Ազատեք բոլոր այն ղեկավարներին, որոնք Ձեր աչքերի համար բեմադրել էին այսօրվա մթնոլորտը։