Ստալինի ցուցումով տարբեր տարիների ձերբակալվել են նրա մերձավորները, բայց նա անշահախնդիր մազոխիստ չէր, հաշվենկատ սադիստ էր


11:39 , 5 ապրիլ, 2019

Ժողովուրդների առաջնորդի ցուցումով տարբեր տարիների ձերբակալվել են նրա առաջին կնոջ եղբայրն ու քույրը, երկրորդ կնոջ քույրը և նրա ամուսինը, իր դստեր նախկին ամուսինը և նրա որդու կինը…

Ստալինն անշահախնդիր մազոխիստ չէր, հաշվենկատ սադիստ էր։

Կիմ Չեն Ինի ցուցումով ձեբակալեցին ու ոչնչացրին նրա հարազատ հորաքրոջ ողջ ընտանիքը, հիմնովին։

Կիմ Չեն Ինը մազոխիստի տպավորություն չի թողնում։

Ադոլֆ Ալոիզևիչի ցուցումով ձերբակալեցին, ապա գնդակահարեցին նրա աներձագին պատերազմի վերջին օրերին։

Ադոլֆ քեռին մազոխիստ չէր…