Հայաստանի և Վրաստանի չեմպիոնների Գյումրիի «Շիրակի» և Թբիլիսիի «Դինամոյի» միջև ընկերական հանդիպումը ոչ ընկերական ելք ունեցավ:
Հանդիպման ավարտից հետո վրացական ակումբի երկրպագուների մի խումբ, անցնելով ողջ մարզադաշտով, հարձակվել է հայկական սեկտորի վրա՝ փորձելով խլել «Շիրակի» երկրպագուների դրոշը: Նրանք շշեր են նետել «Շիրակի» երկրպագուների ուղղությամբ և, ըստ ամենայնի, խլել են դրոշը:
Ըստ ականատեսների` ոստիկանները թույլ չեն տվել, որպեսզի բախումը լուրջ բնույթ ստանա և հայ երկրպագուներին դուրս են բերել մարզադաշտից: