Վրեժ Իսրայելյանի ինքնասպանությունը ոչ թե իր ապրած կյանքի վերջակետն էր, այլ բացականչական նշանը


12:08 , 17 հունիս, 2013

Մի բան ասեմ, կռիվ չանեք, փաստն եմ արձանագրում, մի քիչ սուր ա, բայց ուրիշ ձև չեմ կարում։ Հետաքրքիր բան ա մտավորականի կյանքը, կյանքի ընթացքում ստեղծագործում են, բայց իրենց շատ քիչ մարդ ա ճանաչում, հիմնականում շատ նեղ շրջանակ, ու դա նրանից չի, որ տաղանդավոր չեն։ Սակայն կյանքից հեռանալուց հետո, առավելևս ինքնասպանությունից հետո, շրջանակը լայնանում ա, ու ավելի շատ մարդ ա սկսում հետաքրքրվել իրենց ստեղծագործություններով, երևի հիմնականում հենց հետաքրքրությունից ելնելով, երևի թե մարդիկ ուզում են տվյալ մտավորականի ներաշխարհը ընկալել, հասկանալ։ Այս մի քանի օրը ՖԲ-ում աչքովս գրող Վրեժ Իսրայելյանից բազմաթիվ մեջբերումներ են ընկել, ու ա դա լավ ա շատ։ Ինձ թվում ա, իր արած քայլը, ըստ իր ընկալումների, իր ամենակարևոր ստեղծագործության՝ իր ապրած կյանքի, ոչ թե վերջակետն էր, այլ բացականչական նշանը...

Նավակ Ճոճողը