Ինչո՞ւ Միգրացիոն պետական ծառայությունը չի հրապարակում միգրացիոն ստատիստիկան


13:25 , 14 հունիս, 2013

Փաստորեն արտագաղթի տեմպերը այնքան են ահագնացել, որ պետական պատկան մարմինները խուսափում են հրապարակել 2013 թվականի առաջին կեսի միգրացիոն ստատիստիկան: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ մինչև այժմ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը չի հրապարակում այս տարվա առաջին չորս ամիսների միգրացիոն ստատիստիկան:
Սա կարող է խոսել միայն մեկ բանի մասին. արտագաղթի ծավալները այնքան են ահագնացել, որ կարող են խուճապային տրամադրություններից մինչև սոցիալական խժդժությունների բերել: