Խառնում ենք կաթը, ջուրն ու բուսայուղը, այնուհետև ավելացնում ենք շաքարավազը, աղն ու խմորիչը և հարում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այս ամենից հետո կամաց-կամաց ավելացնում ենք 0.5 հատ ձուն ու ալյուրը և խմոր ենք հունցում:
Խմորը գնդում ենք և թողնում տաք տեղում 90 րոպե, որպեսզի հասունանա:
Պատրաստում ենք միջուկը: Պանիրը քերում ենք, կանաչին ու սխտորը՝ մանր կտրատում: Կարագը հալեցնում ենք:
Խմորը 50×30 չափով գրտնակում ենք, վրան հալեցրած կարագ ենք քսում, ծայրերից 2 սմ թողնում ենք և լցնում միջուկը:
Ռուլետանման փաթաթում ենք և հավասար կտորների բաժանում:
Կարկանդակների ծայրերը զգուշությամբ փակում ենք:
Խմորներն ալրապատում ենք, այնուհետև տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ, դանակով բացվածքներ ենք անում և մի փոքր ձեռքով բացում: Գնդերը ձևամանի մեջ թողնում ենք 30 րոպե:
Այնուհետև տեղափոխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 25 րոպե:
Ահա և վերջ: