Վիետնամական ոգու, իտալական դիզայնի և գերմանական տեխնոլոգիաների համադրություն. ցուցադրվել է BMW X5-ի հիման վրա կառուցված «գերհզոր» քրոսովերը (Photo)


14:12 , 11 մարտ, 2019

Վիետնամական VinFast ընկերությունը Ժնևի ավտոսրահում ցուցադրել է սեփական քրոսովերի ձևափոխված տարբերակը, որը կառուցվել է BMW X5 նախորդ սերնդի մոդելի հիման վրա:

LUX V8 տարբերակը համալրված է 6.2 լիտր ծավալով ատմոսֆերային շարժիչով, որը 455 ձիաուժ հզորություն է զարգացնում: Փոխանցման տուփի մասին տեղեկություն չկա: Ավտոարտադրողը հայտնում է, որ LUX V8-ը կկարողանա 300 կմ/ժամ արագություն զարգացնել և կթողարկվի սահմանափակ քանակությամբ:

VinFast շարքի պաշտոնական շնորհանդեսը կայացել է անցյալ տարի Փարիզի ավտոսրահում: VinFast-ի մոդելների դիզայնով զբաղվում է Pininfarina իտալական ընկերությունը:

Ավտոարտադրողի խոսքով՝ մեքենաներում համադրվում են վիետնամական ոգին, իտալական դիզայնը և գերմանական տեխնոլոգիաները: