Օրվա առակը՝ Էքսպերտները


21:40 , 12 հունիս, 2013

Մահացած մարդը անսպասելի կենդանացավ և սկսեց ներսից ծեծել դագաղի կափարիչը: Կափարիչը բացեցին: Մարդը նստեց.

— Ի՞նչ եք բոլորդ այստեղ անում, — հարցրեց նա հավաքված բազմությանը: — Ես կենդանի եմ:

Նրա խոսքերը ընդունվեցին լուռ անվստահությամբ: Վերջապես ներկաներից մեկը ասաց.

— Բարեկամս, և՛ բժիշկները, և՛ հոգևորականները հաստատել են քո մահը: Դա նշանակում է, որ դու մահացած ես:

Եվ նրան թաղեցին փառքով և պատվով: 

Սալվադոր Դալի , «Փիլիսոփան, լուսավորված լուսնով և փոքրացող արևով», 1939