Պատրաստում ենք գանաշը, որի համար շոկոլադը բաժանում ենք ոչ շատ փոքր կտորների:
Սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք շաքարի փոշին ու խորանարդաձև կտրատած կարագը:
Հասցնում ենք եռման աստիճանի, վերցնում ենք կրակի վրայից և ավելացնում ենք շոկոլադը:
Լավ խառնում ենք, որպեսզի շոկոլադը լուծվի, ու զանգվածը պնդանա:
Ստացվում է ահա այսպիսի պինդ, փայլուն ու հարթ զանգված:
Թխվածքաբլիթները բաժանում ենք մանր կտորների, ավելացնում ենք մանր կտրատած ընկույզն ու մարշմելոուն:
Շոկոլադե զանգվածը համարյա ամբողջությամբ լցնում ենք տարայի մեջ՝ թողնելով 1/5 մասը, ապա զգուշորեն խառնում ենք, որպեսզի միջուկն ամբողջովին պատվի շոկոլադով:
Ձևամանը պատում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով, շոկոլադե զանգվածը լցնում ենք մեջն ու հավասարապես տարածում:
Վերին շերտը պատում ենք մնացած շոկոլադով ու 3-5 ժամ թողնում ենք սառնարանում:
Այնուհետև հանում ենք սառնարանից, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի, դնում ենք մատուցվող ափսեի մեջ ու մատուցում: