Այսօր լրանում են Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 62 ամյակը և Մոնթե Մելքոնյանի մահվան 20 տարին


10:39 , 12 հունիս, 2013

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մեծ է եղել Անդրանիկ Մարգարյանի և Մոնթե Մելքոնյանի ներդրումը նորանկախ պետականության ամրապնդման ու Արցախյան պատերազմում հաղթանակ տանելու գործում: Եթե Մոնթեին ժողովուրդը հարգում ու սիրում էր որպես մեծ հայրենասերի ու լավ հրամանատարի, ապա Անդրանիկ Մարգարյանին որպես այնպիսի քաղաքական ու պետական գործչի, որի համար հանդուրժողականությունը, բարությունը և համերաշխությունը քաղաքական կատեգորիաներ էին: