Ուղիղ մեկ ամիս է պետք Զարուհի Բաթոյանի նմաններին, որպեսզի իրականությունից կտրվեն ու մեծամտանան (Photo)


15:43 , 21 փետրվար, 2019

Էս աղջիկն այս տարվա հունվարի 19-ին է նշանակվել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Ուղիղ մեկ ամիս է պետք սրանց նմաններին, որպեսզի կտրվեն իրականությունից, իրենց երևակայեն խիստ ծանրաբեռնված, հավակնեն պարգևավճարների ու արդյունքում ոչ մի բան չանեն։ Կարևորը աշխատանքի իմիտացիա ստեղծելն ա։ Իբր «ես էնքան զբաղված եմ, որ զանգերին պատասխանելու ժամանակ չունեմ», բայց Ֆեյսբուքում զվռնելու ժամանակ ունեն։ Աշոտյանին էին քննադատում ամբողջ օրը Ֆեյսբուքում լինելու համար, հիմա նույնը գլխներիս ա գալիս։

Նախորդներին մեղադրում էին ժողովրդից կտրված լինելու մեջ, ու հեղափոխության գլխավոր պատճառներից մեկն էլ դա են համարում, բայց արի ու տես, որ մեր նորեկներն անգամ 100 օր չեն համբերում, ու առաջին իսկ ամսից իրենց էնքան վեր են դասում, որ չեն խորշում անգամ այդ մասին համացանցում գրառում անելուց։ 

Զարուհուն փոխանցեք, որ մարդը գեղեցիկ ա իր համեստության մեջ, ոչ թե գոռոզության։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ վերաբերմունքի կարժանացնի էս աղջիկը մեզ մի տարի հետո, երբ մի 2 բան արած լինի։ Եթե, իհարկե, արած լինի։

Ժողովրդից կտրվելու ժամկետներում ռեկորդներ ենք սահմանում, տիկնայք և պարոնայք։ ՀՀԿ-ականներին տվեցիք-անցաք։