Չեմ ցանկանա, որ որևէ լրագրող իր աշխատանքը կորցնի կարծիք արտահայտելու պատճառով


17:44 , 11 հունիս, 2013

Ես իհարկե ցավում եմ, որ Հայաստանում մամուլը վերահսկվում է այնքան, որ իմ ֆեյսբուքյան ընկեր Արմեն Դուլյանին հեռացրել են աշխատանքից ֆեյսբուքյան գրառաման համար, երբեք չեմ ցանկանա, որ որևէ լրագրող իր աշխատանքը կորցնի կարծիք արտահայտելու պատճառով: Սակայն, Արմեն Դուլյան ջան, բա մենք որ պայքարում ենք ու օրն ի բուն քննադատում այն, ինչ ունենք, հենց այդ գիտակցությամբ ենք անում: Լավ եք արել, երբեք վատ չզգաք դրանից: Հակառակը՝ հիմա արդեն հուսամ՝ լրիվ ազատագրվեցիք և արդեն կխոսեք: Սպասում ենք)))