Հայերիս մտածողությամբ շատախոսները շների հաչոցն են կտրում, իսկ իրանցիների ընկալմամբ՝ գլուխը:
Մենք շատախոսության դեպքում ասում ենք․ «Էնքան խոսաց, շան հաչոցը կտրեց»: Իսկ Ատրպատականում տարածված նորազարիական լեզուների Խալխալի բարբառախմբում ասում են․ «ǝsba kallaš hardǝ»՝ «Շան գլուխը կերավ/տարավ»: