Խնայեք քաղաքացիներին, խնայեք ինքներդ ձեզ


16:05 , 11 հունիս, 2013

Մենք այսօր ունենք մի պետություն, մի իշխանություն, որում հանցագործ մարդիկ ման են գալիս ազատության մեջ, վայելում են կյանքը, զբաղեցնում են պետական պաշտոններ, մինչդեռ այն մարդիկ, որ պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ազնիվ են, որոնք չեն հաշտվում այս իրականության հետ, ինչպես ցույց տվեցին այս հինգ տարիները, իշխանությունը այս մարդկանց պատրաստ է տարիներ շարունակ պահել բանտերում: Ահա այսօրվա Հայաստանը. ազնիվ մարդիկ բանտերում են, իսկ հանցագործ մարդկանց տեղը՝ բարձրագույն պետական պաշտոններում և այլն, և այլն....

Պարոն Զուրաբյան, եթե նույնիսկ ձեր նշած իրականությամ մեջ կա ճշմարտության տարրը, շատ ավելի վատ ընդդիմության համար, էդ թվարկածի մեջ ուղղակի ու անուղղակի դերակատարություն ունի հենց ընդդիմությունը: Հերիք ա: Խնայեք քաղաքացիներին, խնայեք ինքներդ ձեզ...

Հ. Գ. Խնայեք նաև էդ «ռուպռները»: