Կարծում եմ՝ պատերազմը հասունացնելու հարցազրույց էր Ալիևի վերջին հարցազրույցը


15:26 , 13 փետրվար, 2019
Ալիևը միտումնավոր սկսում է սրել և նոր լարվածություն տալ արցախյան հարցում։ 
Կարծում եմ՝ պատերազմը հասունացնելու հարցազրույց էր վերջին հարցազրույցը, ուստի, իմ խորին համոզմամբ, նա հորջորջում է պատերազմի մասին։ Կարծում եմ, որ մենք պետք է ամեն կերպ պատրաստ լինենք։ 
Մոբիլիզացման նոր սխեմա է հարկավոր։