Հո անիմաստ հոդված գրելով ու տարածելով չի՞


14:42 , 9 հունիս, 2013

Արցախյան խնդիրների կարգավորման մեջ հաճախակի են մամուլում հայտնվում հոդվածներ, որոնց էության մեջ պակասում է քաղաքագիտական լուրջ վերլուծությունը, սակայն չգիտես ինչու անիմաստ վերնագրերի ներքո շրջանառության մեջ է դրվում սոց. ցանցերում իբրև սենսացիա կամ բացահայտում... 
Օրերս նմանատիպ մի հոդվածով լրատվական կայքերից մեկը Ադրբեջանի նավթային ընկերության քարոզչական ու բարի ոչխարի դիմակ ձևավորած պատրաստակամությունը՝ կապված Հայաստանին գազով օգնելու մասը, փորձել է կապել հայ-ռուսական հարաբերությունների, իսկ այնուհետ ՌԴ-ի կողմից Արցախյան խնդիրներում ուրույն հովանավորչության առարկա, թե իբր ՌԴ գազի աջակցման համար իր ներդրումն ունի... Եթե հոդվածագիրն ու այն տարածողները տեղյակ չեն ՌԴ-ի վերաբերմունքին Նաբուկոյի ծրագրերի մասով, խորհուրդ կտայի ուղղակի մեկ անգամ բացել քարտեզը և ուշադիր ուսումնասիրել տարանցիկ ճանապարհները... Տարիներ շարունակ ՌԴ արտաքին տնտեսական քաղաքականության մեջ թիվ մեկ խնդիրներից մեկն էլ հենց ադրբեջանա-վրաց-թուրքական նմանատիպ պրոյեկտներն են, որոնցով երրորդ պետության հովանավորչությամբ տարածաշրջանից վանում են ՌԴ ազդեցությունը... Ախր անտերը հո անիմաստ հոդված գրելով ու տարածելով չի՞...