4 քննիչ հատուկ քննչական ծառայությունում ազատվել է աշխատանքից


21:09 , 7 հունիս, 2013

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի հրամաններով՝ իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվել են արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Հեկտոր Նորբերդի Սարդարյանը, արդարադատության 1-ին դասի խորհրդական Արիստակես Խաչիկի Երեմյանը, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Վարդան Ռազմիկի Հարությունյանը, արդարադատության 2-րդ դասի խորհրդական Կամո Սուրենի Խաչատրյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: