Սպանության կադրերը համացանցում տարածելը պետական հանցագործություն է


00:29 , 7 հունիս, 2013

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչ է տեղի ունեցել Սուրեն Խաչարյանի տան մոտԵս ինչպե՞ս վստահեմ մի երկրի դատախազությանն ու օրինականության մասին հայտարարություններին, ես ինչպե՞ս վստահեմ ՀՀ զինվորական դատախազին, ՀՀ գլխավոր դատախազին, Գորիսի գործով վարույթ իրականացնողներին, երբ փաստացի ապացույցը նախաքննության ժամանակ դառնում է ֆիլմի նման հրապարակային:

Ես պաշտոնապես ասում եմ՝ այդ կադրերը դատախազությունից ով դուրս է հանել և հասցրել համացանց, դա պետական հանցագործ է:

Թքած ունեմ երկրի գլխավոր դատախազության վրա, իրենք անօրինականություն են կատարել:

Եթե ուշադիր լինեք, ես հենց այս պահին հաղորդում եմ ներկայացնում հանցագործության մասին: