Վարորդների ու ճանապարհային ոստիկանների վեճն ամենօրյա է ու հավերժ. օրենքները չխախտել հնարավո՞ր է, եթե հաճախ հենց օրենքի պահապաններն են խախտում դրանք


22:21 , 5 հունիս, 2013

Վարորդների ու ճանապարհային ոստիկանների վեճն ամենօրյա է ու հավերժ: Մի կողմը մշտապես բողոքում է մյուսի չափազանց խիստ ու երբեմն նաև սուբյեկտիվ որոշումներից, մյուսն էլ պնդում է, որ յուրաքանչյուր որոշում օրինական է ու օբյեկտիվ: Սակայն պարզվում է՝ երկուսն էլ ճիշտ են, մեղավորը երրորդ կողմն է: Ճանապարհին ով ում իրավունքն է խախտում և ինչպես է պատժվում դրա համար: Այսօր «Ազատ գոտում» կտանք անկողմնակալ տեղեկատվություն վարորդների իրավունքների մասին և կհայտնաբերենք վարորդ –ոստիկան հարաբերությունների միջև թաքնված «սև կատվին»: