Երկգույնանի մանիկյուրը՝ սեզոնի թրենդ (Photo)


20:00 , 8 դեկտեմբեր, 2018

Նոր սեզոնը ենթադրում է նոր թրենդներ ոչ միայն հագուստում, այլ նաեւ դիմահարդարման, վարսահարդարման եւ եղունգների հարդարման մեջ։

Աշնանային սեզոնի ամենանորաձեւ մանիկյուրը երկգույնանին է։ Հավասարապես էֆեկտիվ տեսք ունեն նաեւ կոնտրաստայինը եւ նույն երանգին մոտ համադրությունները։ Օրինակ՝ Antonio Marras-ի վերջին ցուցադրությանը  սեւ մոնոխրոմային մանիկյուրը թարմացվել էր ալ կարմիրով, իսկ  Tibi-ին նեյտրալ կաթնագույնին ավելացրել էր կոնտրաստային կանաչը։

Երկգույնանի մանիկյուր կարելի է անել ոչ միայն մի եղունգն այլ գույնով առանձնացնելով, այլ նաեւ երկու երանգներն իրար համադրելով։ Moschino-ի վերջին՝ աշուն-ձմեռ  2018/2019 հավաքածուում մոդելների եղունգները ներկված էին կարմիրով եւ վարդագույնով, իսկ Tanya Tailor-ի ցուցադրությանը ցուցադրվեց դասական կարմիրի այլընտրանքային տարբերակը. այստեղ բուրգունդի երանգը համադրված էր մարմնագույնով։

5ba75c64d677c5ba75c9e1a9bf5ba75cb80972d5ba75c827a2ce5ba75e7bd5f84