Աշխատանքի գալիս նկատեցի փողոցի անհոգ երեխեքին, կեղծ տոնակատարություններն ու չժպտացող ծնողներին


19:31 , 1 հունիս, 2013

Երեխաների պաշտպանությունն սկսվում է նրանց ծնողների պաշտպանությունից: Երբեք երեխան առողջ ու կայուն հոգեվիճակով չի մեծանա, երբ տեսնի անընդհատ նվաստացող, հաց մուրող ծնողներին: Իսկ այդպիսիք շատ են մեր հասարակության մեջ: Ես էսօր առաջինը շնորհավորում եմ ծնողներին, ովքեր, ամենածանր դժվարություններն ու չարիքները հաղթահարելով, կարող են գիտակից երեխա դաստիարակել, որը կա՛մ կձգտի փոխել այս ամենը, կա՛մ գոնե ամեն գնով հետ կվերադարձնի ծնողի` ամոթի, ստորացումների ու զրկանքների տարիները, որ հանուն իրեն են ծախսվել: Ու շնորհավորում եմ նաև էն երեխաներին, որ մի օր կապրեն բարեկեցիկ` մտածելով միայն կրթության ու կայունության մասին: Շնորհավորում եմ կուշտ փորով ուտելուն կարոտ էն երեխեքին, որ տերն են ամեն ինչի... 

Հ.Գ. Աշխատանքի գալիս նկատեցի փողոցի անհոգ երեխեքին, կեղծ տոնակատարություններն ու չժպտացող ծնողներին...