Գյումրեցի «ազգափրիչներ», ադրբեջանցիներին ավելի մեծ ծառայություն մատուցելը շատ դժվար էր պատկերացնել


10:44 , 14 ապրիլ, 2012

Երբ Բաքվում Եվրոնեստի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայությանը անվանեց ֆաշիտ, մի շատ արտասահմացի գործիչներ հայտնեցին իրենց վրդովմունքը այդ անհիմն խոսքերի համար: Հիմա այդ գործիչները ադրբեջանցիներից կստանան Գյումրիում Գեորգի Վանյանի հոշոտման տեսանյութը, որպես Իլհամ Ալիևի խոսքերի ապացույց՝ ողջ աշխարհին տեղեկացնելով, թե ոնց են հայերը վերաբերվում այլակարծությանը: Ապրեք, Գյումրեցի «ազգափրիչներ», ադրբեջանցիներին ավելի մեծ ծառայություն մատուցելը շատ դժվար էր պատկերացնել...