Առյուծը գիշատիչ կենդանիների մեջ ամենամեծն է, բայց ունի ամենափոքր սիրտը։
Մորեխի լսողության կենտրոնը գտնվում է առջևի թաթերի վրա։
Գորտը երգելու ժամանակ չի շարժում ներքևի ծնոտը։ Նա երգում է բերանը փակ։
Իր կշռի համեմատությամբ ամենաուժեղ կենդանին ռնգեղջյուրբզեզն է։ Նա կարող է քարշ տալով տեղափոխել 1580 գրամ կշռով բեռ։
Մրջյունն ընդունակ է հոտառությամբ զանազանել առարկայի ձևը։
Մողեսների տեսողության սրությունը կախված է օրվա ժամանակից։ Այն առավելագույնի է հասնում առավոտյան ժ․11-ին։