Երևանը միայն տուրիստների համար չի


15:29 , 31 մայիս, 2013

Աշխարհում չկա մի մայրաքաղաք, որի կենտրոնական հրապարակը մեկ տասնամյակում երկու անգամ հիմնովին վերանորոգեն: Նույնիսկ ամենահարուստ երկրներն իրենց նման ճոխություն թույլ չեն տալիս: Բայց ա միայն ֆինանսների խնդիր չէ: Սա ավանդույթների, քաղաքային մշակույթի, ճարտարապետության, մտածողության խնդիր է:

Եթե չեմ սխալվում, Նարեկ Սարգսյանը Հանրապետության հրապարակի մի քանի տարի առաջվա վերանորոգմանը նույնպես անմասն չէ: Այս տրամաբանության շնորհիվ շուտով պետք է վերանորոգել նաև Հյուսիսային պողոտան: Շենքերի անհարմարությունից այնտեղ գրեթե մարդ չի բնակվում, իսկ անձրևի դեպքում դառնում է ակվատեկ:

Ուզում եմ հիշեցնել նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախընտրական շրջանում մեզ խոստանում էր Երևանի համաչափ զարգացում, այլ ոչ կենտրոնի վերավերավերանորոգում: Ծայրամասերում նորմալ փողոցներ, լուսավորություն, սանիտարահիգիենիկ պայմաններ, երբեմն նաև ջուր չկա: Երևանը միայն տուրիստներին համար չի: