Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն


11:39 , 7 նոյեմբեր, 2018

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներին կոչ ենք անում ներկայանալ անձնագրային ծառայություն՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու համար, որպեսզի հնարավոր լինի անխոչընդոտ իրացնել առաջիկա ընտրության ժամանակ քվեարկությանը մասնակցելու իրավունքը: 

Հիշեցնում ենք, որ ազատազրման ձևով պատիժ կրող անձանց տվյալները հանվում են բնակության վայրի հաշվառումից, և անձը հաշվառվում է քրեակատարողական հիմնարկի հասցեով: Ըստ այդմ՝ վերջինիս տվյալները չեն ընդգրկվում ընտրողների ցուցակում: