Արտագաղթի թեման էնքան «ձեռ առան», որ խնդրի նկատմամբ լուրջ վերաբերմունքը մի տեսակ թուլացավ


16:13 , 28 մայիս, 2013

Տեղեկատվական անվտանգության փորձագետ

Մի երկու օր առաջ Էջմիածնի Ծաղկալանջ գյուղից 8 երիտասարդ գնաց: Գյուղից, իմ ընկերներից մի քանիսը գնացին... Իմ սուբյեկտիվ տպավորությամբ, արտագաղթը միանշանակ շատ է ավելացել, բայց էստեղ դրա մասին չէի ուզում գրել:

Արտագաղթն էն խնդիրներից է, որ կարող է սրբի, տանի մեր կիսատ-պռատ պետությունը, սակայն արտագաղթի թեման որոշ խմբեր վերցրին ու քաղաքական նպատակներով սկսեցին «հիստերիկություն» անել, ինչին ի պատասխան այլ խմբեր էլ սկսեցին ծաղրել այդ «հիստերիկությունը»՝ անուղղակի կերպով ծաղրելով, սառկազմիկ վերաբերմունք առաջացնելով բուն արտագաղթի խնդրին: Արդյունքում արտագաղթի թեման էնքան «ձեռ առան», որ խնդրի նկատմամբ լուրջ վերաբերմունքը մի տեսակ թուլացավ:

Արդյունքում կարծես մթնոլորտ է ձևավորվել, որով, չնայած արտագաղթի տեմպերի ավելացման մասին խոսակցություններին, մի մեծ մասի մոտ այն հիասթափություն է առաջացնում, իսկ մի փոքր տոկոս էլ (իշխանություններն ու նրանց կցորդները) լուրջ չեն վերաբերվում, բանի տեղ չեն դնում այդ թեման:

Կից նյութը`այստեղ