Իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունն՝ ընդունելով ընտրությունների արդյունքները


12:43 , 22 հոկտեմբեր, 2018

Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների և համակիրների մեծ մասը հաղթեցին ընտրություններում, միևնույն ժամանակ արձանագրեցինք պարտություններ։

Կարծում եմ՝ իշխանությունները պատվով հաղթահարեցին այս քննությունն՝ ընդունելով ընտրությունների արդյունքները։

Մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և արձանագրում, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը տարավ իր հերթական հաղթանակը թե՛ մեր արձանագրած հաղթանակներով, թե՛ փոքրաթիվ պարտություններով։