Պատմություններ հայտնիների մասին. Բեռնարդ Շոու


10:42 , 27 մայիս, 2013

Մի անգամ Բեռնարդ Շոուն ստացավ նամակ` հետևյալ բովանդակությամբ. «Պարոն Շոու, ես Եվրոպայի ամենագեղեցիկ կանանցից մեկն եմ, իսկ Դուք աշխարհի ամենախելացի տղամարդկանցից մեկը: Եկեք ամուսնանանք և պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հրաշալի կլինի` մեր երեխաները կժառանգեն իմ գեղեցկությունը և Ձեր խելքը»:

Բեռնարդ Շոուն նրան պատասխանեց հետևյալ կերպ. «Իսկ Դուք չե՞ք մտածել, որ նրանք կժառանգեն իմ գեղեցկությունը և Ձեր խելքը»: