Կարող են տոնել ժողովրդին դեբիլացնելու հերթական ծրագրի բարեհաջող ավարտը


11:09 , 13 ապրիլ, 2012

Ընդհանրապես հազվադեպ ա լինում, որ Հայաստանում բոլոր կողմերը իրենց ուզածին հասնում են, և այդ կարգի հրաշք այս անգամ կատարվեց այսպես կոչված «ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» շնորհիվ: Իշխանություններին հաջողվեց ինչ-որ ժամանակահատված մարդկանց շեղել ընտրություններից, Գեորգի Վանյանը ստեղծեց նախադրյալներ հաջորդ ավելի խոշոր գրանտի համար, Գյումրեցիները ծանր ճակատամարտում «փրկեցին» ողջ հայ ազգի պատիվը և մի քանի տարի կապրվեն դրանով, գրանտ տվող ամերիկացիները ողջ աշխարհին ցուցադրեցին որ ադրբեջանցիները և հայերը դեռ զարգացման նախնադարում են և չի կարելի այս ազգերին հսկողությունից բաց թողնել...: Այնպես որ բոլորը գոհ են ու երջանիկ, անգամ կարող են մասսաների աչքից թաքուն սաղով հավաքվել Գյումրու պանդոկներից մեկում և տոնել ժողովրդին դեբիլացնելու իրենց այս հերթական ծրագրի բարեհաջող ավարտը...